Միջերկրական ծով է դուրս եկել ՌԴ-ի ռազմածովային նավատորմի «Օրսկ» մեծ դեսանտային նավը
ՌԴ-ի ռազմածովային նավատորմի «Օրսկ» մեծ դեսանտային նավը (ՄԴՆ), անցնելով Բոսֆորը, մտել է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին դիտորդները, որոնք հրապարակել են նեղուցով դրա անցնելու լուսանկարները:
Նրանց պնդմամբ, «Օրսկ» ՄԴՆ-ն ուղեւորվում է սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է Միջերկրական ծովում ՌԴ-ի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման ռազմակայանը: Դատելով նավի նստվածից՝ այն ընթանում էր խիստ ծանրաբեռնված:
Վերջին անգամ «Օրսկ» ՄԴՆ-ն Միջերկրական ծով էր դուրս եկել դեկտեմբերին: Այդ նույն ամսին այդտեղ ընթացել է «Կեսար Կունիկով» ՄԴՆ-ն:
Ներկայում Միջերկրական ծովում մշտական հիման վրա գործում է Ռուսաստանի էսկադրան՝ ավելի քան տասը մարտանավերի եւ օժանդակ նավերի կազմով: Արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ՄԴՆ-ները եւ օժանդակ նավատորմի նավերը, ինչպես նաեւ վարձված նավերը մասնակցում են «Սիրիական էքսպրես» անվանումը կրող գործողությանը, որը ենթադրում է բեռների առաքում Լաթաքիայի մերձակայքում գտնվող Խմեյմիմ ավիաբազայում Ռուսաստանի ավիախմբի, Տարտուսում ՌԴ ՌԾՆ նյութատեխնիկական ապահովման ռազմակայանի եւ սիրիական կառավարական բանակի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: