Բաժիններ՝

«Ուշադիր լսիր սերժ թանկյան, այ անբարոյական էծ»․ Տիգրան Ներսիսյանը դիմել է Սերժ Թանկյանին

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայազգի աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանին․

«Հիմա ուշադիր լսիր սերժ թանկյան՝ այ անբարոյական էծ: Նախ մեր զինվոր տղեն չի սպանվել այլ զոհվել ա ու ոչ թե ինչպես դու ես ասում ալիևի էգոիզմի պատճառով այլ քո իշխանությունների դավաճան, ապիկար ու անմարդկային լինելու պատճառով: Իշխանություններ՝ որի հաստ աղիքում ապահով տեղավորվել ես: Հիմա խորհուրդս քեզ ու քո նման այդտեղ հեռուներում մի քանի համբալ «արվեստագետ մտավորականներիդ»: Դուք իսկապես ձեզ հայի՞ տեղ եք դրել:

Գնացեք մի հատ ԴՆԹ թեստ հանձնեք, որ ճշտվի հա՞յ եք, թե՞ թուրքի ցրթած: Խորհուրդ որը քո իշխանություններին էլ եմ տվել: Իսկ ավելի լավ կանես կոնկրետ քայլերի դիմես չդավաճանես սկզբունքներիդ, մի հատ պարզես կարո՞ղ ա էլի մի հարմար առիթ մառիթ կա Հանրապետության հրապարակում հայրենասիրության քողի տակ, համերգով էլի մի քանի միլիոն տանես: Հա մեկ էլ զանգի էն մյուս «հայրենասերիդ» արսինե խանջյանիդ, թող կամերան վերցնի գա, էլի նկարել–մկարելու բաներ կլինի, ձեռի հետ էլ մի հատ էլ անձնագիր կստանա: Ընդհանրապես պասիվ եք՝ աշխույժ… աշխույժ: Անհայրենիք նեխածներ.

ՀՀ Վաստակավոր արտիստ. Տիգրան Ներսիսյան»,- գրել է Տիգրան Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը գրառում էր կատարել Վարդենիսում զոհված Ռուդիկ Ղարիբյանի մասին․ ««Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով: Նա 1 ամսից պետք է ավարտեր իր ծառայությունը։ Այսօր ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա Ղարիբյանը»,- գրել էր Թանկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս