Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում նույն ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ ՀՀ սահմանները գնդակոծվում են, անօդաչուներ են թռչում ՀՀ երկնքում: Կդիմեն արդյոք՝ հետաքրքրվեցինք իշխանական պատգամավորից, որը նաեւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Կարծում եմ՝ ոչ»,- կարճ պատասանեց Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար եւ կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութեր կտրամադրի՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը:
Հունվարի լույս 9-ի գիշերը, ժամը 1.50-ի սահմաններում, «Հայփոստ» ընկերության տեսահսկման և ահազանգման կենտրոնի աշխատակիցները փոստային բաժանմունքներից մեկից ահազանգ ստացան։ Նույն պահին տեսահսկող սարքերն արձանագրեցին, որ Գարեգին Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք է մտել գլխարկով, դիմակով ու ձեռնոցով մի անձ, որը ինչ-որ գործիքով բացում է փակ դարակներն ու գողություն անում։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են կիսապաշտպաններ Էրիկ Վարդանյանը և Արամ Քոչարյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է Էրիկ Վարդանյանի վարձակալության ժամկետը, իսկ Արամ Քոչարյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։
Կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով վարակման աճի տեմպերը շատ երկրներում կայունացել է, թեեւ զգալիորեն գերազանցում են դելտա-շտամի տարածման արագությանը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Ֆիլիպինների մայրաքաղաքային տարածաշրջանի բանտում առնվազն վեց կալանավոր է զոհվել եւ 33-ը տուժել ընդհարումների հետեւանքով: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել է ֆիլիպինյան Rappler հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի նեքին գործերի նախարարությանը կից Բանտերի վարչության եւ պենոլոգիայի բյուրիոյի ներկայացուցիչ Խավիեր Սոլդային։
Ռուսաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարման պատճառով հիվանդացություն տեղի կունենա հունվարի վերջին-փետրվարի սկիզբին: Այդ մասին «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում հայտարարել է Գամալեայի անվան կենտրոնի փոխղեկավար Դենիս Լոգունովը:
Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ տանը զենք-զինամթերք ու թմրամիջոց է ապօրինի պահում։
Յուղապատել թխման համար նախատեսված 2 կլոր կաղապար: Կաղապարները պատել նաև յուղաթղթով: Խմորը հավասարաչափ լցնել կաղապարների մեջ և թխել 30 րոպե: Սառեցնել:
Ռուսաստանցիների գրեթե երեք քառորդը պլանավորում է 2022 թվականին ճանապարհորդել իր երկրում, մյուս առավել գրավիչ ուղղություններն են դարձել Թուրքիան, Եգիպտոսը, Իտալիան, Հունաստանը եւ Իսպանիան. դրա հետ մեկտեղ «այնտեղ եւ հակառակ ուղղությամբ» տոմսի համար մեկ ճանապարհորդը պատրաստ է ծախսել 15 հազարից մինչեւ 55 հազար ռուբլի:
Չինաստանի բնակիչները խոսում են չինարենի 7 դիալեկտներով, և դրանք իրարից այնքան են տարբերվում, որ երկրի հյուսիսի և հարավի ապրողներն իրար չեն հասկանում:
Գենետիկորեն վերափոխված խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Այդ մասին հաղորդել է New York Times-ը: «Սա խոզի սրտի առաջին փոխպատվաստումն է մարդուն:
Հիշեք Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:
«Հետ գնացեք 1988 թվական, օրերով հետ եկեք մինչև 2018 թվական, տեսեք՝ մենք այդ ընթացքում ինչ ենք արել՝ մի տականք ծնվեց ու ամեն ինչ վարի տվեց։ Բա այդքան տարի մենք բանակ ստեղծենք, ու այդ տականքը մեկ ամսվա մեջ զրոյացնի ամբողջը։ Ինչերի միջով անցանք, ինչ ունեցանք ու հիմա ինչ ունենք։ Նիկոլը գոռում էր, թե մենք այլևս Դերզորի ճամփորդը չենք, տեսաք՝ ինչ եղավ։ Աննա Հակոբյանն ո՞ւր է, չի երևում, Մեհիբանին հրավիրում էր Շուշի՝ մուղամ լսելու, Երևան էլ կհրավիրի, վստահ եմ։ Էս մարդկանց ուղեղները մտել են ստամոքսների մեջ։ Թող իմանան՝ թուրքը Հայաստանը պատկերացնում է առանց հայի»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։