Բաժիններ՝

Մասիսում առևանգված տաքսին հայտնաբերվել է Երևանում

Հունվարի 7-ին, ժամը 18-ի սահմաններում, մի տաքսու վարորդ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու ժամ առաջ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից առևանգել են իրեն կցագրված «Օպել» մակնիշի տաքսին։

Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների հետ, ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին գողացված մեքենան և, վարորդով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին։

Պարզվեց՝ բերման ենթարկված 40-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ է։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքներն ու քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31