Բաժիններ՝

Իրադրությունն Ալամաթիի կենտրոնի Հանրապետության հրապարակում հանգիստ է

Իրադրությունն Ալմաթիի կենտրոնի Հանրապետության հրապարակում, որտեղ անցած գիշեր տեղի են ունեցել բողոքավորների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումներ, ներկայումս հանգիստ է, հրապարակը շրջապատված է Ազգային գվարդիայի մատիկների կողմից: Այդ մասին ուղիղ եթերով հայտնել է «Խաբար 24» հանրապետական հեռուստաալքիքը:

Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվում է նաեւ քաղաքի վարչակազմը, ներկայումս գտնվում են 11 միավոր զրահատեխնիկա եւ զինծառայողներ: Ոստիկանությունը երթեւեկող ավտոմոբիլներին թույլ չի տալիս հրապարակի տարածք: Ըստ որում իրադրությունն այդ շրջանում հանգիստ է: Բացի դրանից, ինչպես նշել է հեռուստաալիքը, առավոտվանից նկատելի են գիշերը տեղի ունեցած ընդհարումների հետեքերը. ջարդված ավտոմեքենաներ, մայթերի՝ մեծ քանակությամբ կոտրտված սալիկներ:

Քաղաքի մյուս մասեում նույնպես փակված է ճանապարհային երթեւեկությունը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են տեղացի բնակիչները, Ալմաթիում հասարակական տրանսպորտը, ներառյալ մետրոպոլիտենը, չեն աշխատում, մուտքը քաղաք փակ է: Մեգապոլիսի կենտրոնում չեն գործում խանութներն ու ավտոլցավորման կայանները: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հանգիստ իրավիճակ է պահպանվում նաեւ երկրի մայրաքաղաքում. գործում է հասարակական տրանսպորտը, ճանապարհները փակ չեն:

Ըստ որում նախկինի պես դիտվում են ընդհատումներ բջջայն կապի աշխատանքում եւ ինտերնետ, մասնավորապես մի շաք սոցիալական ցանցեր մուտքի բարդություններ: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են հունարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ – արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որտեղ ամբոխը ցրելու համար ոստիկանությունը լուսաաղմկահան նռանակներ է գործադրել, ինչպես նաեւ այլ քաղաքներում, մասնավորապես Ատիրաուում, Ակտոբեում (արեւմուտք), Ուրալսկում (հյուսիս – արեւմուտք), Թարազում, Շիմքենթում, Կիզիլորդայում (հարավ), Կարագանդայում (հյուսիս – արեւելք) եւ նույնիսկ Նուր Սուլթանում:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Մանգիստաուի մարզում եւ Ալմաթիում, իսկ հունվարի 5-ին կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել: Կառավարության անդամները շաունակում են կատարել իրենց պատկականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս