Բաժիններ՝

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար

Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ գյումրեցի, 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում:

Ստացված տեղեկություններն իրացնելով` օգոստոսի 4-ին քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերեցին կանեփի 12 ցողուն:

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է ցանել, աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031