ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի 44-օրյա պատերազմին, նշեց, որ պետք է դասեր քաղել 30 տարվա անցած ճանապարհից, և այդ անցած ճանապարհն էլ հանգեցրեց նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին։
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաշմանդամություն ունեցող կնոջ համար նախատեսված դեղորայքն անվճար ստանալուն աջակցելու հարցում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:
Մյուս 2 վիրավորվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգի գրադարաններից մեկում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ։ Էրդողանը նրանց հետ «Քրդստանին» առնչվող երգ է երգել, ինչը թուրքական մեդիայում քննարկման առարկա է դարձել։
Վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Պերուի պաշտպանության նախարար Ուլտեր Էդիսոն Այալա Գոնսալեսը նոյեմբերի 8-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Դա գերատեսչության երկրորդ ղեկավարն է, որը հեռանում է իր պաշտոնից վերջին շաբաթվա ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը, բոլորից գաղտնի, լուսաբացին այցելել է Եռաբլուր
Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 322 364-ի:
Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանուկ հասակում, երբ ազերիների մոտ ինչ որ ազգային տոն էր մոտենում, լուսահոգի մայրս հորդորում էր չիջնենք Ասկերան-Աղդամ մարյուղու շրջակայքը, եւ շատ զգույշ լինենք անծանոթ, տարիքով մարդկանցից։
Հայատյաց ու ցեղասպան նման վարքագիծը շարունակվելու է, քանի դեռ միջազգային հանրությունը իր լռությամբ ու անգործությամբ քաջալերում և խրախուսում է Ադրբեջանին:
Ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող սահմանազատման գծի երկայնքով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։
Հիշյալ հրամանատարին դեռևս 2021թ. ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 2021թ. մայիսի 1-ի որոշմամբ մերժվել էր։
Նոյեմբերի 8-ին, ժամը 09.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երվանդ Հովհաննիսյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 1,8-րդ կմ-ին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա Երվանդ Հովհաննիսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 02:53-ին (Երեւանի ժամանակով 06:53-ին):
Նոյեմբերի 9-ը՝ «Եռաբլուրում». ՈՒՂԻՂ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈԻՂԻՂ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի, Դավիթ Բեկ փողոցի, Սարգսաշեն թաղամասի և հարակից տների ջրամատակարարումը:
«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն սպառողները բախվում են բրենդի կեղծման խնդրի հետ, երբ վճարում են ահռելի գումար, սակայն արդյունքում չեն ունենում բրենդային ապրանք: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն հանրահռչակ բրենդներին, այլ նաև տեղական: Սրա հետևանքով մեծ վնաս է հասցվում ապրանքանիշի հեղինակությանը, որը նա վաստակում է տարիների ընթացքում:
Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմն ու համավարակը Հայաստանի համար շատ լուրջ տնտեսական հետևանքներ են ունեցել, որոնք մինչ այժմ մնում են չհաղթահարված։ Անցյալ տարի ունեցանք 7,6 տոկոս տնտեսական անկում, այնինչ բյուջեով կառավարությունը 2020 թվականի համար 4,9 տոկոս աճ էր նախատեսում։ Իսկ հնարավո՞ր էր 2020 թվականը առնվազն ավելի քիչ տնտեսական անկումով փակել։ Փորձը ցույց է տալիս, […]
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ:
«Փաստ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը հայկական կողմի համար դարձավ պարտությունը խորհրդանշող նվաստացուցիչ, կապիտուլ յացիոն փաստաթուղթ։ Խնդիրն այն է, որ այդ հայտարարության դրույթները վերաբերում էին ոչ միայն հրադադարի հաստատմանը, այլև նախատեսում Արցախի կենսական տարածքների հանձնումն Ադրբեջանին, ինչպես նաև այլ զիջումներ։
«Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդները ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը կամ մեկ այլ երկիր տեղափոխել: Իհարկե անընդունելի են այս սադրանքները, զոհերը, բայց ինչ-որ պահի իրենք էլ պետք է գիտակցեն իրական խաղաղության ամբողջ գործընթացը պետք է համարել սկսած»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ երկու կետով հարցում է ուղարկում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետ Մասիս Տեր-Թարխանյանի գլխավորությամբ կազմված քննչական խումբը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս օրեր առաջ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու վարչապետի աշխատակազմի դեկավար Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Սյունքում էին, այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։