Ճապոնիայի իշխանությունները չեն բացառում, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում երկիրը կներկայացնի 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն եւ Տոկիոյի Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է Աբգար թագավորի օրինակով իր շրջապատում դառնա այն մարդը, ով կօգնի մնացածներին զորեղանալ հավատի մեջ, ունենալ մեծ կամք ու առաջնորդություն շատերին իր հետևից տանելու համար։
Սկզբում ընկույզը մանր կտրատել, ապա լավ հարել ձվերը, մեղրն ու շաքարավազը։ Ստացված զանգվածը և ընկույզը խառնել, այնուհետև ավելացնել սոդան և ալյուրը:
ԱՄ Ն-ի խոշորագույն ավիաընկերություններց մեկը՝ United Airlines-ը, Ծննդյան տոների նախօրեին շուրջ 120 չվերթ է չեղակել անձնակազմի պակասի հետեւանքով, որի պատճառը կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումն է եւ COVID-19-ով հիվանդացության աճը:
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Այգեզարդ գյուղի երկու բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և խուլիգանություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի Կառավարությունը 2022 թվականի փետրվարի 1-ից 10 տարի շարունակ տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար է վճարելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինիս պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար: Պատճառն այն է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը թերբեռնված է աշխատել, ինչը մեծապես պայմանավորված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև՝ Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։
Մասնագետները համարում են, որ մարդ էակի էվոլյուցիան տևել է 4-5 միլիոն տարի։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարազատների հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ Ծննդյան տոնը։
Եվրահանձնաժողովը պլանավորում է գարնանը ներկայացնել ճգնաժամային շրջաններում ԵՄ-ի միասնական շուկայի պաշտպանության մի շարք միջոցներ: Bloomberg գործակաէլության տվյալներով, որը վկայակոչում է մի շարք աղբյուրներ, այդ միջոցների թվում կարող է լինել արտահանման վերահսկումը։
«Ոչ ոք իր երեխային փողոց չի թողնում, անգամ մեծերը երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս: Ավելին, իրենք իրենց հողամասերում չեն կարողանում աշխատել, որովհետև ադրբեջանցիների դիտարկման տակ են: Բացի նրանից, որ շատ խոտհարքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, մնացածն էլ դիտարկման տակ են: Երեխաների՝ երազանք ունենալու իրավունքն է բացառված: Ապագայի նկատմամբ մարդկանց պայմանականորեն կանխատեսումն էլ չկա»,- ասաց Տաթևիկ Թոխյանը:
Ավստրիայի նախկին կանցլերն աշխատելու է ներդրումների ոլորտում՝ տարեկան 500 հազար եվրո եկամուտով:
ՀՀ իշխանությունները պնդում են՝ Հայաստանը պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել՝ առանց նախապայմանների։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ շարունակելով, որ Երևանը նույնպիսի մոտեցում է սպասում Թուրքիայից, ինչը թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։
Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր,այլ ՝ոչ թե սա։
Նախկին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի առիթով հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին՝ ասելով, որ Խորհրդային Միությունը կարելի էր «փրկել» Սուվերեն պետությունների միություն ստեղծելու միջոցով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Արդյոք նախատեսվո՞ւմ է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ, ինչպես վերջին օրերին գրում էր մամուլը, եթե այո, ապա ի՞նչ նշանակության ճանապարհ է այն լինելու:
25 և 33 տարեկան եղբայրները բերման են ենթարկվել Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Վրաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2090 նոր դեպք:
Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով:
Տարածաշրջանային և հայ-թուրքական վերսկսվող, այսպես կոչված, երկխոսության ֆոնին այս օրերին անտեսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը Հայաստան:
Իմ ներկայացրած օղակը կհրապարակվի, մենք թաքցնելու ոչինչ չունենք, կհրապարակվեն նաև մյուս օղակները։ Այս օղակներից յուրաքանչյուրին հակակշռելու ու հակազդելու համար պետք է ձևավորվեն ուժեղ բռունցքներ։ Այդ բռունցքների միավորումը հետագայում փշրելու է այն մահաբեր շղթան, որը փորձում է հյուսել հողատու նիկոլը։
«Նա այսօր փորձում է Ալիևի հետ փակ դռների հետևում ունեցած հանդիպումների արդյունքում առաջ մղել ադրբեջանական շահը։ Այս ամենի վկայությունն այն է, որ առաջնահերթություն չի տրվում արցախահայության անվտանգությանն ու ապագան որոշելու նրա կարողությանը, այլ առաջնահերթությունը տալիս է Ադրբեջանին՝ հաշվի է առնում ադրբեջանցիների շահը, մինչդեռ Ալիևը հաշվի է առնում միայն ադրբեջանական շահը։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ Փաշինյանի թիրախը ոչ թե այն է, որ հայն ապրի Արցախում, այլ այնպես անի, որ հայն առհասարակ իրեն Արցախում անվտանգ չզգա»,- շեշտեց Գ. Դավթյանը։
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 25-ին, Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12։30-ից մինչ 17։00-ն Հաղպատ գյուղի խաչմերուկից (1 կմ) դեպի Վրաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածը (Մ-6 մայրուղի) ժայռապայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։
Արցախի Հանրապետության Դատախազությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացնում է Ադրբեջանի զինծառայողի կողմից Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության դեպքի ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցները: Տեսանյութը և կից գրառումը՝ ստորև.
Փաշինյանի և իր թիմի համար գալու է պահ, որ երազեն ընտրություններով գնալու մասին․ Հայկ Մամիջանյան: