Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում առնվազն 9 օտարերկրացի ահաբեկչի է ձերբակալել, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Հադրութ, որտեղ մասնակցել է նոր զորամասի բացմանը:
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։ Այստեղ նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին, ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։
Հայաստանն ու Ուկրաինան դեկտեմբերի 25-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քասըմին կոչ է արել բոլոր քրիստոնյաներին, ովքեր լքել են երկիրը, վերադառնալ հայրենիք ու երկրի վերածննդի մասնակիցը դառնալ:
Արցախի հանձնման, Հայաստանը Ռուսաստանից պոկելու և Թուրքիային կցագրելու օպերացիանները շարունակվում են։ Նիկոլը և իր խունտան առայժմ դա անում են բարձր պատրաստակամությամբ։ Բայց սեղանին, արդեն շուրջ ութ ամիս, դրված է նաև տրամագծորեն հակառակ՝ Հայաստանը նոր ձևավորվելիք միության կազմ մտցնելու պահանջը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք», – երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախատոնական միջոցառումների շրջանակում բարերարների հետ հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկում:
Հայաստանում ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
2018-2021 թվականներին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ աշխատած Կարեն Բրուտյանը, ում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի օրոք նշանակեցին պաշտպանության փոխնախարար՝ ի պաշտոնե «կոմպետենտ» դարձնելով գնումների գործընթացի և ֆինանսական հոսքերի կառավարմանը, որոշել է «խնայողությունների» գնալ պարգևավճարների հարցում: Այսինքն, ՊՆ ղեկավար կազմից պարգևավճար պիտի ստանան միայն պաշտպանության նախարարը, փոխնախարարները, բայց ոչ ՊՆ վարչության պետերը:
«Ես ունեմ տեսլական, որը տեղավորվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որը պետք է առաջ տանենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Դավաճան Նիկոլն իր հետ տանելու է նաև մի խումբ անհայրենիք պաշտոնի մեռածների, որոնք միշտ պատերի ճեղքերի մեջ թաքնված են եղել։
«2018 թվականից ի վեր շուրջ 50 միլիարդ դրամի հատկացումներ է արել կառավարությունը Երևանի քաղաքապետարանին: Ոչ այն պատճառով, որ ավագանիում մեր քաղաքական թիմն ունեցել է մեծամասնություն, այլ մենք կարևոր ենք համարել ինստիտուցիոնալ կայացումը: Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնենք այն իրողությանը, որ վերջերս կայացած ՏԻՄ-երի ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետերը մասնակցել են ընտրություններին՝ մեծ մասում հաղթել են:
Իրանը որոշել է դեկտեմբերի 24-ին ժամը 00։00-ից սկսած 15-օրյա ժամկետով փակել Թուրքիա գնացող իր բոլոր սահմանային անցակետերը։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Հրաչյա Սարգսյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ:
Երդվում եմ` ազնվորեն կատարել քաղաքապետի լիազորությունները. Հրաչյա Սարգսյան:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 41 տոկոսը կազմում են տղամարդիկ, 59 տոկոսը՝ կանայք:
Ադրբեջանում երևի հակահայկական քարոզչակական խմբերն արդեն ցրել են։ Ի՞նչ իմաստ ունի պահել անգործության մատնված ստորաբաժանումներ, եթե նույն գործն իրենց համար անվճար, Հայաստանի բյուջեի հաշվին անողների պակաս չկա՝ Փաշինյանի երեկվա ասուլիսը վկա։
Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 379-ի:
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը` ՈՒՂԻՂ:
Այո՛, այն, ինչ այսօր կատարվում է ՏԻՄ ընտրություններից հետո, սինլքորն ինքն է իր պահվածքով հրապարակավ ապացուցում, որ պետությունն ամենօրյա գահավիժումից և իրենից կարելի է փրկել միայն փողոցի միջոցով։ Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունն ու ընտրողի իրավունքը պաշտպանող պետական որևէ ինստիտուտ այսօր չի գործում։
Մայիսի 17-ին Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) եւ 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով հարուցված քրեական գործով, եկել էր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու:
Սեպտեմբերի 30-ին գրել էինք, որ մի խումբ ակտիվ ընդդիմադիր գործիչներ քննարկում են նոր քաղաքական ձեւաչափ ձեւավորելու հարցը` շաբաթը մի քանի անգամ հավաքվում են, հիմնականում՝ Նարեկ Սամսոնյանի գրասենյակում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիս է տալու։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուց ի վեր՝ ՀՀ դեսպանությունը ԱՄՆ լոբբիստական որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքել: Տեղեկացանք, որ Նահանգներում մեր դեսպանության և ամերիկյան լոբբիստական կազմակերպություններից մեկի պայմանագրի ժամկետն ավարտվել է այս տարվա մարտին, ինչից հետո նորը չի կնքվել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով բավականին լուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի քաղաքական իշխանության և նախաքննական մարմնի միջև:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում եւ դատավորները որոշել են լռելու փոխարեն հրապարակային պայքարել:
Այս հայտարարությունը առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ, քանզի շատերը պարզապես համարեցին, որ բնական է ՏԻՄ-երի և գործադիր բարձրագույն մարմնի համագործակցությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։