ԱԺ նախագահի աթոռին վեր ընկած անձնավորությունը Գորիս-Կապան ճանապարհը համարում է ադրբեջանական. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց՝ ՀՀ պաշտոնյաների իրամերժ հայտարարություններն արդեն իսկ սպառնալիք են անվտանգային համակարգին:

Պատգամավորը մի քանի օրինակներ բերեց. «ԱԺ նախագահի աթոռին վեր ընկած անձնավորությունը երեկ ասում է՝ գիտե՞ք ինչ, ՀՀ տարածքային ամողջականության հետ կապված որևէ խաթարում տեղի չի ունեցել։ Այսինքն՝ ասում է, որ դա համարվում է ադրբեջանական տարածք (Գորիս-Ճակատեն և Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղի ունեցողի՝ «բուդկա-մաքսակետերի» տեղադրման մասին):

Հարց՝ ո՞վ է դա համարում. իրենց կիրթ Ալի՞ևն է համարում, հայասպան Ալիևի՞ն զանգել են, հարցրել են, ասել է՝ դա համարվում է Ադրբեջա՞ն:

Դրանից հետո հարց է հնչում, տեղեկություն է եղել, տեսանյութեր են հրապարակվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լքել են 4 հենակետ: 4 հենակետի հետ կապված հարց է հնչեցվում, էլի բառացի եմ ասում, ասում է՝ իրենք չեն նահանջել, իրենք էդտեղից դուրս են եկել: Այսի՞նքն: Դրանից հետո ասում է՝ եթե ադրբեջանցիները եկել են, այդ դեպքում իրենք հետ կգնան, որ պետք լինի, այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ «հետ կգնան՝ պետք լինի»-ն ո՞րն է:

Այս իրականության մեջ քննարկել «Անձնագրի մասին» օրենք, երբ անձնագրի իրավատերը՝ ՀՀ քաղաքացին, պաշտպանվածության և պաշտպանունակության որևէ համակարգի երաշխիք չունի, աբսուրդ է»:

Տեսանյութեր

Լրահոս