Բաժիններ՝

Բայդենը պատմել է, որ խոսել է ԱՄՆ-ի՝ ներկայումս ողջ բոլոր նախկին նախագահների հետ, բացի մեկից

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել ներկայումս ողջ՝ իր բոլոր նախորդների հետ, բացառությամբ նրանցից մեկի: Այդ մասին նա պատմել է՝ փետրվարի 16-ի երեկոյան Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ) ելույթ ունենալով հասարակայնության հետ հանդիպմանը։

Միջոցառման ընթացքում Բայդենը դրականորեն է պատասխանել ԱՄՆ-ի նախկին նախագահներին զանգահարելու մասին հարցին, եւ հավելել է, որ «նրանք բոլորը, բացի մեկից, վերցրել են լսափողը կամ զանգահարել են ինձ»: Սպիտակ տան գործող ղեկավարը հրաժարվել է հայտնել նրանց անունները, թե իր նախորդներից հատկապես ում հետ է ինքը զրույցներ վարել՝ պատճառ բերելով զրույցների անձնական ձեւաչափը: Ներկայումս այժմ ողջ են ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ՝ Ջիմի Քարտերը, Բիլ Քինթոնը, Ջորջ Բուշ Կրտեսրը, Բարաք Օբաման եւ Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս