5 մլրդ դոլարի առաջարկությունն արվել է Նիկոլ Փաշինյանին, դա ընդունվել է. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի  ղեկավար Արթուր Ղազինյանի խոսքով՝ 1994 թվականից սկսած ղարաբաղյան հարցի 2 դոմինանտ թեզ է շրջանառվել: Առաջինը «Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչև Արցախի հարցը չլուծվի» թեզն էր, երկրորդը՝ «ոչ մի թիզ էլ չենք զիջելու և զարգանալու ենք 100 տարի»:

«1998-2008թթ․ երկրորդ թեզը հաստատվեց, որ, այո՛, կարելի է չխոսել զիջումների մասին, կարելի է ընդհանրապես չմտածել որևէ բան, որևէ… մեր ազատագրած և այն հողը, որի վրա կանգնած է հայկական զինվորը, արդեն իսկ համարվում է հայկական տարածք, և այստեղ պատմական դիսկուրսներն ուղղակի տանում են փակուղի: Կա փաստ, որը պետք է արձանագրվի, որը պետք է գնար առաջ: Մենք այդ պահին ունեինք հայկական զինվորի տիրապետության տակ գտնվող կոնկրետ հայկական տարածք:

Այնուհետև, 2008 թվականից հետո նորից շրջանառության մեջ դրվեցին փոխզիջումային տարբերակները: Եվ այս երկու դիսկուրսի մեջ երկրորդն առնվազն ապացուցել է իր կենսունակությունը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արթուր Ղազինյանը:

Նա նշեց, որ ինքը համաձայն չի եղել արցախյան հարցի կարգավորման փոխզիջումային մոդելին: Ըստ նրա՝ ինչ-որ բանի դիմաց մեկ այլ բան տալով հարցի լուծման հակվածությունը թշնամին զգում է ու դրանից, բնականաբար, օգտվում:

Ղազինյանն անդրադարձավ 2011-ից քննարկվող՝ Ալիևի կողմից 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները ստանալու ծրագրին, պատերազմի ավարտից հետո Լուկաշենկո-Սարգսյան զրույցի գաղտնալսմանը:

«Եկանք-հասանք մի իրավիճակի, որ Հայաստանի այս հեղափոխակարգ իշխանությունը, իմ ավելի ստույգ ձևակերպումով՝ գործակալական ցանցը, այդ առաջարկությունը ևս ստացավ, և դուք պատկերացնո՞ւմ եք այդ սուբյեկտի դեմքը, հայացքը՝ այդ թիվը տեսնելիս:

Վստահ եմ, որ անմիջապես եղել են բանակցություններ: Մենք ունենք հետևյալ իրավիճակը: Փաստ՝ այդ առաջարկությունն արվել է, համար մեկ: Փաստ 2՝ այդ առաջարկությունը մերժվել է Երրորդ նախագահի կողմից: Փաստ 3՝ առաջարկությունն արվել է Նիկոլ Փաշինյանին: Հայտնի է, թե ով է փոխանցել այդ առաջարկությունը: Հայտնի է, որ ընդունվել է այդ առաջարկությունը: Համաձայնություն եղե՞լ է՝ չգիտեմ, որովհետև դա պետք է ապացուցի վարույթ իրականացնող մարմինը՝ պետական դավաճանության հիմքով կառուցվելիք քրեական գործում: Փաստ 6՝ այն, ինչի համար, որ առաջարկվում էր այդ գումարը, վերադարձված է Ադրբեջանին»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս