Բաժիններ՝

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 152 դեպք. մահացել է 7 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 997 դեպք, որից 329 հազար 281-ն`առողջացած, 7921-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5301 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 6756 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք, առողջացել է 153 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 509 հազար 795-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս