Բաժիններ՝

Լարսը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Մեղրու լեռնանցքը (բուք)։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց) և Սյունիքի մարզի Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Բերդաշեն-Աշոցք ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։

Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ, Աշոցք-Բավրա-Գյումրի, Աշոցք-Ամասիա ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Արտաշավան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս