Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը որոշել է չայցելել 2022 թվականին Պեկինում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերին, բայց դրա հետ մեկտեղ հավաստիացնում է, որ խոսքը դիվանագիտական բոյկոտի մասին չէ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Կապանում գլխավոր Հյուպատոսություն բացելու՝ Իրանի կառավարության որոշմանը՝ հայտնելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:
Ավելի քիչ հույս և երջանկություն աշխարհում 2021թ.. «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիան (GALLUP International association») ներկայացրել է 2021 թվականի հույսի ու հուսահատության ինդեքսները:
Տեղեկացնում ենք, որ Բերդ համայնքի ավագանին դիմել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորության փոփոխելու խնդրանքով՝ պատրաստակամություն հայտնելով խափանման միջոցի փոփոխման դեպքում հանդես գալ անձնական երաշխավորությամբ:
Այն, որ վերադարձած գերիները հարևան մելիքությունում տոտալ ձևով խոշտանգվել են ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեպես, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այն, որ հայրենիք վերադառնալով ունեցել են հոգեպես և ֆիզիկապես վերականգնվելու խնդիր, դա ևս հանրահայտ փաստ է: Հիմա, երբ որպես ծայրահեղ միջոց խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, այն ևս դիտում եմ խոշտանգում՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։
Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին:
Տարեվերջյան ասուլիսի ժամանակ թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակիցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարց է հղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկիին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը:
Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը կարող է շուտով ձևավորվել:
Տեսնո՞ւմ ես՝ ինչքան հետաքրքիր է աշխարհը․ հայրիկը քեզ երբեք նամակ չէր գրել, բայց հիմա գրում է, դու էլ հայրիկին չես գրել, հիմա չգիտեմ․․․ բայց ամեն տարի Նոր տարվա նախաշեմին դու նամակ էիր գրում Ձմեռ պապիկին ու խնդրում նվերներ։ Ձմեռ պապիկն էլ արձագանքում էր ու կատարում քո խնդրանքները։ Հիմա էլ նույնն է, ոչինչ չի փոխվել, միայն թե դու ավելի ես մեծացել, ու հիմա քեզ որոշ բաներ կարելի է ասել։
Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին:
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ներկայացրել է հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր:
Տոնական օրերը մոտենում են, և շուտով անցյալում կթողնենք մարտահրավերներով լի ևս մի տարի։ Քովիդ համավարակը շարունակում էր հետևանքներ թողնել առողջության, տնտեսական ապահովության և սոցիալական բարեկեցության վրա ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսում Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններ հնչեցրեց, մասնավորապես՝ նշելով, թե ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել, և, որ ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, ուստի, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, Ադրբեջանի բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։
Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով:
Վարդաշեն, 9-րդ փողոց, 70 շենք. այս հասցեով է գործում Հանս Քրիստիան Կոֆոեդ բարեգործական հիմնադրամը, որը շուրջ 100 անօթևան շահառուների կացարան և սնունդ է տրամադրում: 168.am-ի նկարահանող խումբն այսօր ահազանգով այս հասցեում էր. կացարանի բնակիչները նշում էին՝ կացարանն ազատելու համար իրենց երկու օր ժամանակ են տվել: Ի դեպ, այս որոշումը վրդովեցրել էր նաև կացարանի 30 աշխատակիցներին:
«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է:
Երևան քաղաքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2021 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Սրա դեմ պայքարելը շատ հեշտ է։ Լինել առանց դիմակ ու մարդկային հատկանիշներով լի։
Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում հաստատել է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս գլխավորել է կրթության եւ գիտության կոմիտեն։
Այլ խոսքերով, զիջումն, ըստ ադրբեջանաթուրքական «պատկերացումների«՝ պետք է լինի հազարամյակների խորքից եկող հայկական պետականության ծրագրի ամբողջ արդյունքի զրոյացումն, ըստ էության, և լավագույն դեպքում Հայաստանի՝ որպես քաղաքական միավորի, գոյությանը զուտ խորհրդանշական բնույթ հաղորդելը։
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից կավելանա 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 29-ին Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» բազային օրինագիծը: Տեքստը հրապարակված է Դումայի էլեկտրոնային պահոցում։
Իր բնավորության համաձայն՝ սովորաբար իրականությունը ոչ բարդացնող և ոչ էլ մեղմող Ռ. Քոչարյանը ասուլիսում, այնուհանդերձ, մի փոքր խնայող գտնվեց։ Խոսելով Արցախի շուրջ զարգացումների մասին՝ նա տվեց ձևակերպում, թե «այս իշխանությունը որոշ ժամանակ հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլևս ինձ հետ կապ չունի, և գցելու է Ռուսաստանի գրպանը»։
Ես իրավունք չունեմ հունվարի 1-ից այստեղ անօթևանների պահել. անօթևանների կացարանի տնօրեն:
Որպես այլընտրանք՝ Հաղթանակ թաղամասն են առաջարկում, բայց անորոշ. անօթևանների կացարանի բնակիչ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դանիել Բալայանն ազատվել է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից: