Իմ չքնաղ, իմ փոքրիկ, իմ անուշ բալիկ Լիլի
Գ․ Իսագուլյանի նամակը «Վարդաշեն» Ք․Կ․Հ-ից
Վստահ եմ՝ ուժեղ ես ու հոգով արի։
Տեսնո՞ւմ ես՝ ինչքան հետաքրքիր է աշխարհը․ հայրիկը քեզ երբեք նամակ չէր գրել, բայց հիմա գրում է, դու էլ հայրիկին չես գրել, հիմա չգիտեմ․․․ բայց ամեն տարի Նոր տարվա նախաշեմին դու նամակ էիր գրում Ձմեռ պապիկին ու խնդրում նվերներ։ Ձմեռ պապիկն էլ արձագանքում էր ու կատարում քո խնդրանքները։ Հիմա էլ նույնն է, ոչինչ չի փոխվել, միայն թե դու ավելի ես մեծացել, ու հիմա քեզ որոշ բաներ կարելի է ասել։
Հայրիկը քեզ նման ուժեղ է ու հոգով արի, ուղղակի մեր Հայոց աշխարհում մի բան է փոխվել։ Հայաստանում իշխանությունը ժամանակավորապես զավթել են թուրքերն ու հայերի նկատմամբ տարբեր վատ-վատ բաներ են անում․ ծախել են Արցախը, ուզում են ծախել Սյունիքը, դատում են մեր նախկին նախագահներին, ուզում են դատել բոլոր հայրենասեր հայորդիներին, օրինակ՝ բռնել են Աշոտ հոպարին (Աշոտ Երկաթին) ու էլի շատշատերի, այդ թվում նաև հայրիկին, բայց դու մի անհանգստացիր ու մի տխրիր ամեն ինչ շատ շուտով իր տեղը կընկնի, ու մենք թուրքերին կքշենք իշխանությունից ու կվերականգնենք մեր կորուստները։
Իմ հրաշք բալիկ, կարող է քո մեջ հարց արթնանա, ինչպես արթնանում էր, երբ դու լուծում էիր մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի խնդիրները։
Մի՞թե նիկոլը, քյարամյանը, դավթյանը, կարապետյանը, քննիչ հարությունյանը, դատավոր արղամանյանը թուրքեր են, թե․․․
Ասեմ, սիրելիս․ թուրքը ազգություն չի, դա մարդու տեսակ է, օրինակ՝ կան արտահայտություններ՝ «Այստեղով անցել են թուրքերը», «Սա թուրքի ձեռագիր է», «քո արարքը թուրքաբարո է» և այլն, և այլն։ Դա ուղղակի չի նշանակում, որ այդտեղով անցել են ազգությամբ թուրքերը կամ այդ ձեռագիրը թուրքերն են թողել, արարքը ինքը, եթե անմարդկային է, դաժան է ու անբարո, ասոցացվում է թուրքի հետ։
Հաճախ լսած կլինես, երբ մեկը շատ վատ բան է անում, ասում են՝ հո թուրք չե՞ս։
Այնպես որ, սիրելիս, երբ ես վերոշարադրյալ մարդկանց անվանում եմ թուրք, նկատի ունեմ նրանց թրքաբարո արարքները։
Հիշում ես, երբ տարիներ առաջ Արցախում էինք ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին գնացել էինք Դադիվանք, ու նկարվեցիր Արցախի նախագահի հետ։ Հիմա մենք այլևս Դադիվանք չենք կարող գնալ, որովհետև Նիկոլն այն հանձնեց թուրքերին․ ուրեմն ո՞վ է Նիկոլը։
Նիկոլը թուրք է․ սա նրա վատ արարքի բնութագիրն է։
Նույն տրամաբանությամբ թուրքեր են բոլոր նրանք, ովքեր ծառայում են Նիկոլին։ Գիտակցաբար, թե անգիտակից՝ դա արդեն այլ հարց է, օրինակ՝ երբ ես հարց տվեցի քննիչ Ա․ Հարությունյանին, թե ում է ինքը ծառայում, պատասխանեց՝ հայրենիքիս։ Հարցրեցի՝ ո՞ր հայրենիքիդ, ասաց՝ իմ հայրենիքին։
Թվում է, թե սա շարքային հարցուպատասխան է, բայց ոչ, սիրելիս, որովհետև ես չգիտեմ՝ որն է այդ քննիչի հայրենիքը՝ արդյո՞ք դա ադրբեջանն է, նիկոլը, թե քյարամյանը։ Եթե քննիչը պատասխաներ՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, դա արդեն այլ է։
Իմ քնքուշ բալիկ, մի քիչ բարդ ստացվեց, բայց վստահ եմ՝ հասկացար։ Դու Հայ ես, իսկական Հայ, ու դու կարող ես և իրավունք ունես հպարտանալու քո ապուպապերով, մայրիկով, քո հայրիկով, քո քույրիկով, քո եղբայրով, քո բոլոր-բոլոր հարազատներով ու բարեկամներով ու նույնիսկ Պուշոկով։
Իսկ նրանք՝ այդ թուրքերը նզովվելու են իրենց ապուպապերով, իրենց անցյալով, իրենց ներկայով, իրենց զավակներով, որովհետև նրանք ուզում են շղթայել Հայաստանն ու Հայերին։
Մենք քեզ հետ միասին դա թույլ չենք տա, և մեզ հետ է Աստված։
Իսկ այն խուցը, որտեղ ես այժմ փակված եմ այդ դավաճանների ստոր դավադրությամբ, ամենևին էլ վախենալու չի։
Հիշի´ր բալիկս, այսպիսի դեպքեր շատ են եղել ու դեռ ավելի դաժան։ Ուրիշ թուրքեր այսպես գերեվարել են Չարենցին ու Բակունցին, Նժդեհին ու էլի շատշատերի։ Այս թուրքերը գերեվարել են Ռոբերտ Քոչարյանին ու Առուշ Առուշանյանին, Մանվել Գրիգորյանին ու Աշոտ Երկաթին, Նարեկին ու Նորիկին, հայրիկին ու շատշատերին, բայց վհատվելու կարիք չկա, մեր գործն արդար է, ու մենք կհաղթենք։
Համբուրում եմ քեզ, ապերին ու հարսիկին լավ կդիմավորես, մամային, դե դու շատ ես սիրում։
Իսկ ինչ մնում է Պուշոկին․․․ չնիհարացնեք։
«Վարդաշեն» Ք․Կ․Հ․
24․12․21թ․