 
                        Հանրապետությունում մինչև հունվարի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
 
                                    Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        