![](/banners/BeFunky-design.jpg)
«Մեր միակ մտածումը պետք է լինի ոչ թե զիջումը, այլ հերթական պատերազմին պատրաստ լինելը և Ադրբեջանին ջախջախելը». Վարդան Ոսկանյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/Vardan-Voskanyan-2.jpg)
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ անընդհատ պարտադրում են մտածել Ադրբեջանին զիջումների մասին, մոռանալով մի պարզ ճշմարտություն․ Բաքվի բռնապետը, փաստացիորեն, ցանկանում է, որպեսզի զիջվի ամբողջ Արցախը և Հայաստանի նվազագույնը մի հատվածը, իսկ այն, ինչ կմա,, առնվազն լինի Ադրբեջանից և Թուրքիայից վասալական կախվածության մեջ։
Այլ խոսքերով, զիջումն, ըստ ադրբեջանաթուրքական «պատկերացումների«՝ պետք է լինի հազարամյակների խորքից եկող հայկական պետականության ծրագրի ամբողջ արդյունքի զրոյացումն, ըստ էության, և լավագույն դեպքում Հայաստանի՝ որպես քաղաքական միավորի, գոյությանը զուտ խորհրդանշական բնույթ հաղորդելը։
Ուստի մեր միակ մտածումը պետք է լինի ոչ թե զիջումը, այլ հերթական պատերազմին պատրաստ լինելը և այդ պատերազմում Ադրբեջանին կրկին ջախջախելը․ որովհետև այդ պատերազմը կարող է տեղի ունենալ անկախ մեր կամքից, անկախ մեր ցանկությունից, անկախ խաղաղ ապրելու մեր տենչից, որովհետև այստեղ Առաջավոր Ասիան է, որովհետև այստեղ ազգերի ճակատագիրը վճռում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի աստվածը։
#հավերժականՀայաստանը»։