ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը. ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է արտաքին քաղաքական տարին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2021 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարումը:

«Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծումը, ինչիսին է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և հետագա սահմանագծման նպատակով երկկողմ Հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում: Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» ձևաչափով (երեք հարավկովկասյան պետությունները՝ Հայաստանը, Ադրբջանը, Վրաստանը, ինչպես նաև երեք հարևան երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը) Խորհրդակցական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ առայժմ առանց Վրաստանի մասնակցության», – նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս