Որո՞նք են ամենալավատես ու հոռետես երկրները՝ ըստ GALLUP International association»-ի
Ավելի քիչ հույս և երջանկություն աշխարհում 2021թ.. «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիան (GALLUP International association») ներկայացրել է 2021 թվականի հույսի ու հուսահատության ինդեքսները:
Ըստ այդմ՝ աշխարհի բնակչության 38 տոկոսն այժմ կարծում է, որ 2022 թվականն ավելի լավն է լինելու, քան 2021-ը, 28 տոկոսն ակնկալում է ավելի վատ տարի, իսկ 27 տոկոսը կարծում է, որ 2022թ․ կլինի նույնը, ինչ 2021 թվականը:
Լավատեսների հնգյակը գլխավորում է Ինդոնեզիան, որի բնակչության 72 տոկոսն առավել լավ տարվա սպասումով է, հաջորդն Ալբանիան է՝ 65 տոկոսով, Նիգերիան՝ 51 տոկոսով, Ադրբեջանը՝ 53 տոկոսով, և Վիետնամը՝ 47 տոկոսով:
Հոռետեսությամբ աչքի են ընկնում Աֆղանստանը. այստեղ բնակիչների 32 տոկոսն ավելի վատ տարվա սպասում ունի, Թուրքիայում այդ թիվը կրկին 34 տոկոս է կազմում, Բուլղարիայում՝ 33 տոկոս, Լեհաստանում՝ 30 տոկոս, Չեխիայում՝ 25 տոկոս, և Պակիստանում՝ 41 տոկոս։
Հայաստանում միայն 36 տոկոսն է կարծում, որ 2022 թվականն ավելի լավն է լինելու, քան 2021-ը, իսկ 30 տոկոսն ակնկալում է ավելի վատ տարի: