Տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ ահազանգում են, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Google-ին՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։
Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 135 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 261-ի:
Ֆիլիպիններում Rai թայֆունի (տեղական անվանումը՝ Odette) զոհերի թիվը գերազանցել է 300-ը:
Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, Ucom-ի անունը շահարկելով` ֆիշինգային hxxps://goodetrusts[.]shop սերվերը հարձակում է իրականացնում` թիրախավորելով հայաստանցի օգտատերերին։
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նիստը՝ ՈՒՂԻՂ:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն պնդել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան թռիչքները կվերսկսվեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը դեռեւս չի ամփոփել, թե կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել։ Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ նորաստեղծ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ միջգերատեսչական բախումը նոր թափ է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր՝ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Արցախի իրավապահների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ անցած տարվա կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո մինչեւ նոյեմբերի 25-ը Արցախի 3 էլեկտրաբաշխիչ կայաններն «անհետացել» են։ Խոսքը Բերձորի, Աղավնոյի եւ Դադիվանքի տարածքում գտնվող կայանների մասին է։ Նա կարծում է, որ սրանով են պայմանավորված Արցախում վերջին շրջանի հովհարային անջատումները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետի ուժեղ թեկնածուի փնտրտուքի մեջ է, ինչի պատճառով էլ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 12-24-ը որոշել է արձակուրդ մեկնել՝ շառից-փորձանքից հեռու մնալ։ Սակայն պարզվում է՝ «տակից» նաեւ «ատամ է ցույց տալիս» իշխանություններին։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեկվա փակ հանդիպունից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Նաիրի խոշորացված համայնքում առաջադրվել էր նաեւ Եղվարդի 22 տարվա համայնքապետ Նորայր Սարգսյանը։ Նա առաջադրվել էր շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակով։
Բանգլադեշում առնվազն 27 մարդ է զոհել հրդեհի հետեւանքով, որը բռնկվել է լաստանավում: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:09-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ:
Ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նորավան գյուղի 51-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 277 միլիոն 161 հազար 452:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իսրայելը 60-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին հանձնարարել է COVID-19-ի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն ստանալ կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման հետ կապված անհանգստության ֆոնին: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post-ը:
ԱՄՆ-ի՝ ռազմական տեխնիկայի եւ զենքի վաճառքներն արտասահմանին վերջին ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ընկել է 21 տոկոսով՝ հասնելով 138 միլիարդ դոլարի: Այդ մասին, հաղորդել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:
Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը նոյեմբերի սկզբից ի վեր վաճառել է ընկերության մոտավորապես 15 միլիարդ դոլար ընդհանուր գումարի բաժնետոմս: Այդ մասին վկայում են բորսային փաստաթղթերը:
Նյու Յորքի մետրոյում հայտնաբերվել են կյանքի 12.152 ձևեր (ներառյալ՝ միջատները և բակտերիաները):
Ճապոնիայում ջրարկել են KOA Industry Co. նավաշինական գործարանի՝ էլեկտրական քարշուժով աշխատող աշխարհում առաջին լցանավը։
Կրթության որակի ու հանրային, պետական կյանքի վրա դրա բացասական ազդեցության մասին խոսում են իշխանություններն ու ընդդիմությունները, ուսյալներն ու անկիրթները, բոլորը՝ մի խոսքով։