Բաժիններ՝

ՌԴ խաղաղապահներն ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:

«Դիտորդական կետերի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են անցակետերով ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով` զննման են ենթակա բոլոր ավտոտրանսպորտային միջոցները»,- պատմել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Բերկոզը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031