Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հանդիպումը կկայանա 2022 թ. մարտի 29-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում:

Սա կլինի երկու թիմերի միջև երրորդ հանդիպումը: Առաջին անգամ երկու երկրների հավաքականները մրցել են 2002 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Երևանում 4:1 հաշվով հաղթել են նորվեգացիները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ընկերական ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այդ հանդիպումը, ամենայն հանավանակությամբ, կկայանա Երևանում՝ մարտի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս