Այսօր գործարկվեց Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ (ITI) երկաթուղու նախագիծը՝ Պակիստանից Իրան եւ Թուրքիա բեռնարկղային գնացքի շարժման հետ կապված, հայտնում է Mehr-ը։
Հայաստանը կարող է հյուրընկալել 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է, որ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները քիմիական նյութերով սադրանք են պատրաստում Ուկրաինայի արևելքում։ Այդ մասնավոր ռազմական ընկերություններն արդեն գտնվում են Դոնեցկի մարզում։
ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:
«Ձերբակալել են Գառնիկ Իսագուլյանին։ Ըստ փաստաբանի՝ պատճառն այն է, որ Իսագուլյանը գերագույն ստահակի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին անվանել է թուրքական գործակալ։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները Ամանորին եւ Սուրբ Ծնունդին՝ պաշտպանվելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից։ Նրա խոսքը մեջբերում է Bloomberg Quicktake-ը։
Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն):
«Ինչպես տեսնում ենք, հայ-թուրքական երկխոսության մեկնարկը ողջունում է միջազգային հանրությունը, և փաստորեն դրան աջակցել է նաև Վրաստանը, իր հերթին՝ Հայաստանի դերակատարությունը պետք է լինի Վրաստանին ներքաշել վեցակողմ հարթակ, ինչը հատկապես ներկայումս՝ ՌԴ-ՆԱՏՕ սրման ֆոնին, չափազանց անիրատեսական հեռանկար է։ Բայց հակառակ դրան, Վրաստանն ակտիվ աշխատում է իր գործընկերների հետ, կան նոր պայմանավորվածություններ, որոնք ևս կքննարկվեն այս բանակցությունների ընթացքում։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 30-ամյա կնոջ կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ճապոնիայի Օսակա արեւմտյան քաղաքի կլինիկայում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։
«Միասնական Վարդենիս» դաշինքը բողոքարկել է ՏԸՀ-ի՝ մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը, և Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու արդյունքում կասեցվել է այն: Ելնելով վերոնշյալից՝ դեռևս չի կայացել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստը:
Նավերի երթեւեկությունը Բոսֆորի նեղուցով , որն դադարեցվել էր ավելի վաղ լցանավի վթարի պատճառով, վերսկսվել է:
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար ընթացող գործընթացներին, դրանում Թուրքիայի թելադրած օրակարգին և հայկական շահից չբխող թաքնված վտանգներին, նշեց, որ չի կարող ասել, թե հայկական կողմը որքանով կկարողանա պաշտպանել հայկական շահը, բայց այդ շահի պաշտպանությունն այս գործընթացում այլընտրանք չունի։
Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Ղուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանութան գործում:
«Եվրոպական հեռարձակողների միության հետ բանակցությունների արդյունքում հաստատվել է, որ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի «Մանկական եվրատեսիլը»: Արդեն վաղվանից պետք է բոլորս պատրաստվենք այս մասշտաբային միջոցառմանը. այստեղ մեզ յուրաքանչյուրիդ աջակցությունն է պետք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ներկայացված լուսանկարում պատկերված է քվեաթերթիկ՝ քվեարկված «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Վարչական դատարանն առաջնորդվելու՝ վավե՞ր է այն, թե՞ ոչ:
Թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում), ըստ մեթոդական ցուցումների, նախատեսվում է այն կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։
Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։
Թուրքայի իշխանամերձ «Demirören» մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող «CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ներկայացվում է գործարկվելիք երկաթուղու երթուղին և նշվում, թե իբր «միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ։
Ամերիաբանկը բացեց ևս մեկ մասնաճյուղ այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիա»-ն այս տարի բացված թվով հինգերորդ մասնաճյուղն է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
48-ամյա Արսեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «2022-ին Ադրբեջանը պատրաստվում է բազմաթիվ հայտեր ներկայացնել միջազգային ատյաններ ընդդեմ Հայաստանի: Դրա մասին արդեն պաշտոնապես հայտարարել է Ապշերոնի սուլթանատի ԱԳՆ-ն՝ փոխնախարարի մակարդակով: Ընդ որում, խոսքը վերաբերում է միլիարդավոր դոլարների հասնող բնապահպանական ու տնտեսական վնասների վնասին, որոնք իբրև հասցվել են Ադրբեջանին հայերի կողմից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, Արայիկ Հարությունյանը ստորագրել է՝։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հնարավորինս շուտ հանդիպում անցկացնելու՝ իր մտադրության մասին։
Չինաստանը պատրաստ է հինգ միջուկային պետությունների եւ Զինաթափման ժնեւյան խորհրդաժողովի երկխոսության շրջանակներում քննարկումներ անցկացնել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում է ՀԱՊԿ-ի երկրներ ահաբեկիչների ներթափանցման եւ թմրամաքսանենգության աճի ռիսկերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է անցնող տարում ծանրորդների գրանցած արդյունքներից: