Բաժիններ՝

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կարող է անցկացվել Հայաստանում

Հայաստանը կարող է հյուրընկալել 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Տաշքենդ իմ այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ. նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,-ասաց Գիլոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031