«Էլի մարդուն բռնում են խոսք ասելու համար, ու էլի խոսքի ազատության «ռահվիրաները» լուռ են». Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձերբակալել են Գառնիկ Իսագուլյանին։ Ըստ փաստաբանի՝ պատճառն այն է, որ Իսագուլյանը գերագույն ստահակի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին անվանել է թուրքական գործակալ։
Էլի մարդուն բռնում են խոսք ասելու համար, ու էլի խոսքի ազատության «ռահվիրաները» լուռ են ու ժպտերես։
ՀԳ. Անձամբ իմ կարծիքով թուրքիայի գործակալ է ՔՊ-ական վերնախավի 99%-ը (բացառությամբ թերևս Հովիկ Աղազարյանի)»: