Բաժիններ՝

ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները Ամանորին եւ Սուրբ Ծնունդին՝ պաշտպանվելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից։ Նրա խոսքը մեջբերում է Bloomberg Quicktake-ը։

ԱՀԿ տնօրենը կոչ է արել հետաձգել ամանորյա զանգվածային միջոցառումները՝ դա համարելով բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ «Ավելի լավ է չեղարկել տոները, քան կորցնել կյանքը։ Մենք բոլորս ցանկանում ենք ժամանակ անցկացնել մեր ընկերների եւ ընտանիքի հետ, սակայն բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքին»,-ասել է Հեբրեյեսուսը:

Նա հավելել է, որ COVID-19 պանդեմիան կավարտվի 2022 թվականին։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մինչեւ հաջորդ տարվա կեսերը մոլորակի բնակչության 70 տոկոսը պատվաստվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031