Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով յուրացման գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 30-ամյա կնոջ կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 63-ամյա բնակչուհին 13.500 ԱՄՆ դոլարով վաճառել է իր բնակարանը և այդ գումարը հայաստանյան բանկերից մեկում ձևակերպել ավանդ։ Վերջինս իր 30-ամյա բարեկամուհուն լիազորել է տիրապետել ավանդը՝ իրեն ՌԴ ուղարկելու նպատակով։ 2019թ. հունիսից մինչև 2020թ. հունիսն ընկած ժամանակահատվածում 30-ամյա բարեկամուհին մաս-մաս կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված` առանձնապես խոշոր չափերով` 6.461.307 դրամին համարժեք 13.500 ԱՄՆ դոլարը և ծախսել անձնական կարիքների համար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս