ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները

168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ինքնաթիռը՝ Հայաստան բերելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամներին, իսկ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը։

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպում է նախատեսված Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

Հ․Գ․ Ավելի ուշ «Փաստինֆո»-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ այսօր պատվիրակություն ՊՆ գծով չի ժամանել։

«Որևէ պատվիրակություն այսօր Էրեբունի օդանավակայան ՊՆ գծով չի եկել»,- ասել են ՊՆ-ից։

Տեսանյութեր

Լրահոս