
Արարատ Միրզոյանը Շվեդիայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1֊3֊ն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: