
Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.. «ՀՀ կառավարության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուները փոխանցում են, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն: Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի:
Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով էլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են:
Ասել է թե՝ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին: Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի կողմից իրականացված դատական համակարգի ռեֆորմներից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով անձամբ Գագիկ Ջհանգիրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա փոխանցեց, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին»։