
«Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բոլոր ներքաղաքական օրակարգերը,բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական։
Հերիք է իրար վրա «բոչկա գլորեք» ։
Ներկա ու նախկին,քայլած ու չքայլած՝ դրանք սուտ օրակարգեր են։
Քաղաքականության մեջ սրբեր չկան, անսխալական՝ առավել եւս։
Ներողություն պահանջողների պակաս չկա։
Գրեթե բոլորը բոլորից պահանջատեր են։
Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։
Կրկնում եմ՝ բացի ռեժիմի հեռացումից մնացած բոլոր օրակարգերը ծառայում են իշխանություններին։
Հ.Գ. Մեր ձախողումների պատճառը մեր մեջ պետք է փնտրենք,իսկ փրկությունը՝ Աստծո»։