Բաժիններ՝

Մնաց աթոռները բերեն և լույսերը. Ե՞րբ այցելուների համար իր դռները կբացի Երևանի կրկեսի նոր շենքը

«Երևանի կրկեսի նոր շենք հնարավոր կլինի մուտք գործել 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին»,- վստահեցնում է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանը:

«Մնաց աթոռները բերեն և լույսերը»,- մեզ հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախկին 1563 տեղի փոխարեն՝ այսուհետ կլինի մոտ 2500 տեղ:

«Տոմսերը չեն թանկանա: Նախկինում 1000 դրամ էր, բայց երբ 1500 դրամ էր արժենում, ժողովուրդը բողոքում էր, իսկ հիմա Արամ Խաչատրյան համերգասրահում կրկեսային ներկայացում են անում ու տոմսի արժեքը՝ 5000 դրամ»,- նշեց Սոս Պետրոսյանը:

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց նաև, որ ստեղծագործական կոլեկտիվը՝ բաղկացած մոտ 3000 դերասանից, սփռված է ամբողջ աշխարհում, այս ընթացքում միշտ հյուրախաղերի է մեկնել: Իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Կրկեսային ռեժիսուրա» բաժինն է բացվել, որտեղ պատրաստում են կրկեսային ռեժիսորներ։

Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի նոր շենքի կառուցման ավարտին սպասում են դեռ 2012թ. սեպտեմբերի 8-ից, երբ նորը կառուցելու համար պայթեցվեց կրկեսի հին շենքը:

1930-ական թվականներին Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես։ Երևանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում և նախատեսված էր 800 հանդիսատեսի համար։ Շենքի հեղինակն էր Նիկողայոս Բունիաթյանը։ 1939 թվականին նույն տեղում կառուցվել է նոր շենք (ճարտարապետներ՝ Ա.Ասատրյան և Ալեքսանդր Սահինյան), որը հիմնովին վերակառուցվել է 1950 թվականին ճարտարապետներ Վաղարշակ Բելուբեկյանի և Կառլեն Վարդանյանի նախագծով, իսկ 1962 թվականին այն կրկին վերակառուցվել է։ 2011 թվականից շենքը վթարային վիճակում էր, սկսվեց նրա վերանորոգումը, 2012 թվականի սեպտեմբերի 8-ին պայթեցվեց՝ 2014 թվականին նոր կրկես ունենալու պայմանով։ Նախագծի համաձայն՝ կրկեսի գմբեթի բարձրությունը նախկին 16.5 մետրից կհասնի մինչև 21մ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930