
Փորձագետը նշել է ամենաանվտանգ քաղցրավենիքները

Առանց շաքարի մրգային լավաշները և բնական մարմելադը հանգիստ կարելի է ներառել սննդակարգում, ինչպես նաև հատապտուղները, մրգերը և չորացրած մրգերը, որոնք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ գլյուկոզա։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է սննդաբան Յուլիա Պոլովինսկայան։
Նա պարզաբանել է, որ խանութի գրեթե բոլոր քաղցրավենիքները զտված շաքար են պարունակում, որը վնասակար առողջության համար:
«Շաքարը չճանաչված կախվածություն առաջացնող թմրանյութ է: Այն բարձրացնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը, արդյունքում օրգանիզմում կուտակվում են ճարպային պաշարներ»,- ընդգծել է փորձագետը։
Նա հիշեցրել է, որ մոլորակի վրա ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում գիրությունից և նախագիրությունից (յուրաքանչյուր երկրորդ չափահաս), ինչպես նաև շաքարախտից (յուրաքանչյուր տասներորդը):
Միաժամանակ շաքարախտից մահացության մակարդակն աշխարհում չորրորդ տեղում է։
Պատրաստեց Անի Գաբուզյանը