Աշնանային պիրոգ՝ սնկով, հավով և բանջարեղենով
Բաղադրիչներ
1. Շերտավոր խմոր – 2 թերթ
2. Սունկ – 250 գ
3. Հավի կրծքամիս – 250 գ
4. Սոխ – 5 հատ
5. Գազար – 2 հատ
6. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
7. Սխտոր – 3 պճեղ
8. Ռոզմարին – 2 ճյուղ
9. Յուղոտ սերուցք – 30 մլ
10. Ձվի դեղնուց
11. Քերած պանիր – 40 գ
12. Կարագ – 10 գ
13. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։ Թխման տապակը յուղապատել: Բանջարեղենը, հավը և սունկը մանր կտրատել:
2. Տապակի մեջ տաքացնել ձիթայուղը և կարագը, ավելացնել սոխը և գազարը, տապակել 5 րոպե: Այնուհետև ավելացնել սխտորը, ապա՝ սունկը: Շոգեխաշել ևս 5 րոպե:
3. Պատրաստի զանգվածին ավելացնել հավը, ռոզմարինը, ըստ ցանկության համեմել աղով և սև պղպեղով, թողնել միջին կրակի վրա 15-20 րոպե: Զգուշությամբ լցնել սերուցքը, խառնել և 5 րոպե թողնել կրակին. զանգվածը պետք է խտանա:
4. Շերտավոր խմորից կլորակներ ձևավորել և շարել կաղապարի մեջ: Խմորի վրա հարած դեղնուց քսել, լցնել միջուկը, ծածկել խմորի երկրորդ շերտով և թխել նախապես տաքացրած ջեռոցում 15-20 րոպե։
5. Պատրաստի պիրոգների վրա քերած պանիր շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը