
Կոնվերս բանկը ներդրել է բիզնես վարկավորման հերթական նոր պրոդուկտը

Կոնվերս Բանկը Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում սկսել է մասնավոր հատվածի ֆինանսավորումը:
Ներդրված պրոդուկտը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև միջին կապիտալիզացիայի խոշոր կազմակերպությունների համար, որոնք գործում են գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաեւ արտահանողները: Ֆինանսավորման ներկայացված նախագծերը չպետք է պարունակեն բնապահպանական ռիսկեր:
Վարկի առավելագույն գումարը 1,5 մլրդ դրամ է, իսկ մարման ժամկետը մինչեւ 90 ամիս է` մայր գումարի մարման մինչեւ 30 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ: Ուսումնասիրման եւ կանխիկացման վճարներ, տրամադրման միջնորդավճարներ սահմանված չեն:
Ֆինանսավորումը կարող է ուղղվել հիմնական միջոցների ձեռքբերմանը եւ շրջանառու միջոցների համալրմանը:
Եվրոպական ներդրումային բանկի՝ վարկավորմանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում Կոնվերս Բանկը պատրաստակամ է հայտատուի հետ քննարկել ֆինանսավորման այլ եղանակներ:
Պրոդուկտի պայմանները՝ այստեղ․
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: