Բաժիններ՝

2021 թվականի առաջին կիսամյակում 27 տոկոսով ավելացել է ԱՊՀ-ի առևտրական շրջանառությունը

ԱՊՀ-ի երկրներին այս տարվա առաջին կիամյակում հաջողվել է էապես ավելացնել առեւտրական շրջանառությունը, նոյեմբերի 12-ին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Համավարակը լուրջ փորձություն դարձավ մեր պետությունների եւ ամբողջ աշխարհի համար, գործարար ակտիվության նվազման պատճառ եղավ»,- արձանագրել է նա: Սակայն, Միշուստինի խոսքով՝ «Համագործակցության երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են»: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում փոխադարձ առեւտուրն աճել է գրեթե 27 տոկոսով, իսկ արտաքին առեւտրական շրջանառությունն՝ ավելի քան մեկ քառոռրդով, Համագործակցության համախառն ներքին արդյունքի ծավալն ամբողջությամբ վերցված ավելացել է գործնականում 4,5 տոկոսով»,- նշել է Ռուսաստանի վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930