«Հայաստանին պետք է Ազգային լիդեր, ազգային ծրագրի հետևյալ կետերով…». Արթուր Թովմասյան

Համաշխարհային ճգնաժամի և գլոբալիստական հարձակումների պայմաններում անհնար է գոյատևել առանց Ազգը համախմբող ծրագրի։ Նման ծրագիրը կարելի է կառուցել միայն ազգային գաղափարի հիման վրա։ Այս մասին գրել է Արթուր Թովմասյանը:

«Նույնիսկ կապիտալիստական քաղաքական գործիչները գալիս են դրան՝ ավելի ու ավելի պարզ գիտակցելով, որ կապիտալիզմն, դեմոկրատիան ու լիբերալիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ուստի Հայաստանին պետք է Ազգային լիդեր, ազգային ծրագրի հետևյալ կետերով.

1. Ավանդական ընտանիքի ամրապնդում և դերի բարձրացում.

2. Ազգային կրթության դասավանդում նախադպրոցական, դպրոցական և բուհական հաստատություններում.

3. Ազգային բանակաշինություն, Բանակի վերականգնում.

4. Հայ Առաքելական Եկեղեցու դիրքի բարձրացում.

5. Մշակույթի վերականգնում.

6. Հայոց լեզվի դերի բարձրացում.

7. Ժողովրդագրական (դեմոգրաֆիա) քաղաքականության իրավիճակի բարելավում:

Այս ամենը նախ և առաջ մեզ թույլ կտա պահպանել ՀԱՅՐԵՆԻՔ և ունենալ Անկախ Ազատ Հայաստան ու մոտ ապագայում նաև Ազատ Անկախ Արցախ:

Հ.Գ Հայ ժողովրդի առաջնորդները ծնվում են պայքարի ժամանակ, դա ապացուցված փաստ է: Պայքարեկ հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ…»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930