Բաժիններ՝

Աշխարհի ամենահայտնի աղցանները. «Ռոսսինի»

Բաղադրիչներ

1. Չիաբատա – 1/4 հատ

2. Եղերդակ (цикорий) – 2 գլուխ

3. Հազար – 1 փունջ

4. Լոլիկ – 4 հատ

5. Ձիթայուղ – 5 ճ/գ

6. Ռեհան – 2 ճյուղ

7. Բալզամիկ քացախ – 5 ճ/գ

8. Ոչխարի փափուկ պանիր – 150 գ

9. Ֆուագրա – 250 գ

10. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Չիաբատան կտրատել 3-4 մմ հաստության կտորների և չորացնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

2. Եղերդակը և հազարը լավ լվանալ, չորացնել, ձեռքով կտրատել:

3. Լոլիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել ձիթայուղը, մանր կտրատված ռեհանը, աղ և պղպեղ ցանել, խառնել:

4. Եղերդակի և հազարի վրա բալզամիկ քացախ լցնել, ավելացնել պանրի մեծ կտորներ, աղ և պղպեղ ցանել, դնել մի կողմ:

5. Տաքացնել տապակը միջին կրակի վրա: Նախապատրաստել ափսեները, յուրաքանչյուրի վրա անձեռոցիկ փռել:

6. Ֆուագրան շերտատել շատ սուր դանակով 5-6 մմ շերտերի: Տաքացրած տապակի վրա շարել ֆուագրայի շերտերը և տապակել մեկական րոպե ամեն կողմից: Դրանից հետո ֆուագրայի շերտերը շարել անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:

7. Չորացրած չիաբատայի վրա շարել կտրատված լոլիկները:

8. Ափսեների մեջ տեղավորել հազարի տերևները և պանիրը, դրանց վրա՝ լոլիկն ու չիաբատան, վերջում զարդարել ֆուագրայի շերտերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս