Ճապոնացիների կյանքի 15 կզբունքները, որոնք օգնում են նրանց երջանիկ մնալ
Ճապոնացիները շատ վաղուց արդեն վաստակել են ամենահանգիստ ազգի համբավը: Հիշենք թեկուզ հայտնի ֆուտբոլային խաղը, երբ ճապոնացիներն իրենց սիրելի թիմի պարտությունից հետո ոչ թե զայրույթի բացականչություններով հեռացան մարզադաշտից, այլ կամովին մնացին հավաքելու համար աղբը:
Եվ ո՞րն է այս ներդաշնակության գաղտնիքը: Կարդացեք ստորև:
1. Միշտ հետևել կանոններին
Նույնիսկ պիկ ժամին մետրոյում մարդկանց կուտակումներ չեն լինում, որովհետև նրանք ուղղակի հերթ են կանգնում և հետևում են դրան:
2. Հոգ տանել մոլորակի մասին
Աղբի վերամշակման գործում Ճապոնիան համարվում է աշխարհի ամենաառաջատար երկիրը:
3. Կարգուկանոն և ներդաշնակություն ամեն ինչում
Ծագող արևի երկրի բնակիչների կարծիքով՝ կարգուկանոնը, մաքրությունը և ներդաշնակությունը նպաստում են տրամադրության բարձրացմանը և սթրեսի նվազեցմանը:
4. Պատասխանատու վերաբերմունք ամեն ինչի նկատմամբ
Առանձին հարգանքի է արժանի «Շիսա», «Կանկո» համակարգը: Այդ համակարգը ներդրվել է գնացքի մեքենավարների մեջ: Ըստ դրա՝ յուրաքանչյուր գործողություն հաստատվում է խոսքով կամ ժեստով: Դա օգնում է կենտրոնանալ աշխատանքային գործընթացի վրա:
5. Ուրախացեք այնպես, կարծես ոչ ոք չի տեսնում
Ճապոնացիների համար զվարճանքը նույնքան կարևոր է, որքան և աշխատանքը, դրա համար նրանք ուրախանում են՝ «ինչքան ուժ ունեն»:
6. Քաղաքավարի լինել
Ճապոնացիներն իրենց միշտ քաղաքավարի են պահում, հատկապես՝ տարեցների, հյուրերի, հաճախորդների, պետերի և ուսուցիչների նկատմամբ:
7. Նշանակություն տալ մանրուքներին
Ճապոնացիները սիրում են տարբեր ծեսեր անցկացնել, օրինակ՝ թեյախմություն: Այսպիսով, նրանք տոն են դարձնում կարծես թե ոչ մի նշանակություն չունեցող թեյախմությունը:
8. Յուրաքանչյուր օր դառնալ ավելի լավը
Համաձայն ճապոնական «Կայձեն» սկզբունքի՝ նույնիսկ ամենադժվար խնդիրը կարելի է լուծել, եթե դա բաժանեք մի քանի մասի: Հենց դրա համար ճապոնացիներն օրական թեկուզ մի քանի րոպե հատկացնում են նոր բան սովորելուն:
9. Ամեն ինչից առավելագույն օգուտ քաղել
Նրանք նույնիսկ կարողանում են տներ կառուցել այնտեղ, որտեղ, թվում է, թե դա անհնար է:
10. Գտնել գեղեցկություն ամեն ինչում
Եթե մարդ գտնվում է ներդաշնակության մեջ, ապա ամեն ինչ կարող է գեղեցիկ թվալ: Իսկ ճապոնացիները, ինչպես հայտնի է, ներդաշնակության գլխավոր «ֆանատներն» են:
11. Հոգ տանել կարիքավորների մասին
Ճապոնիան առաջին երկիրն է, որտեղ մեծ ժողովրդականություն են վայելում «կատվային սրճարանները»:
12. Հեշտացնել կյանքը նոր տեխնոլոգիաների օգնությամբ
Ճապոնացիները վստահ են, որ տեխնիկայի օգնությամբ կարելի է հեշտացնել յուրաքանչյուր մարդու կյանք, դրա համար ամեն օր ստեղծում են նոր ռոբոտացված մեքենաներ:
13. Ուտել առողջ կերակուր
Տեղացիներն ուտում են միայն առողջ կերակուր՝ նախընտրելով ջրիմուռները, բրինձը, ծովամթերքը և ձուկը:
14. Հարգել մեծերին
Ճապոնիայում նույնիսկ տոն կա, որը կոչվում է «Տարեց մարդկանց» հարգանքի օր:
15. Հաճախ թուլանալ
Ճապոներենում կա հիասքանչ «Խանամի» բառը, որը տառացիորեն նշանակում է՝ «Նայել ծաղիկներին»: Այդպես տեղացիները կոչում են սակուրայի ծաղկմանը հետևելու ընթացքը: Այո, այո, նրանք ուղղակի ժամերով հետևում են, թե ինչպես է ծաղկում սակուրան, չէ՞ որ դա օգնում է նրանց հանգստանալ և հաճելի էմոցիաներ ստանալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը