Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 39 հազար 849-ով՝ հասնելով 8 միլիոն 432 հազար 546-ի: Այդ մասին լրագրողներին հաղորդել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին միացել է տեսակոնֆերանսի միջոցով, հանդես է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում համաշխարհային համագործակցության նախաձեռնությամբ:
«Ախր պարզ բաներ են, Դուք էլ եք տեսնում, որ այդ նույն կուտակումները, այդ նույն լաբորատորիաների հերթերը, նույն պատվաստման կաբինետների դիմաց հերթերն արդյո՞ք չեն նպաստում տարածմանը: Եթե հանկարծակի հերթերի մեջ մեկնումեկը վարակվի ու այդ ժամանակ պատվաստվի, այդ մարդկանց հիվանդության ընթացքն է ավելի սրանալու, և այլն, և այլն: Դուք էլ եք տեսնում, որ կան որոշակի ոչ տրամաբանական որոշումներ, ես ի՞նչ մեկնաբանեմ: Պարզ է, որ խնդիրներ կան ամեն տեղ»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Քանի որ բաց տարածքներում դիմակ կրելը կատարյալ հիմարություն է, կարելի է արձանագրել, որ նոյոեմբերի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելու մասին այդ որոշումը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ՓՈՂ ԿԼՊԵԼ քաղաքացիներից:
Վրաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4610 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 715 հազար 865 է:
Իշխանության եկած այս խումբը քանդեց վերջին 30 տարիների ընթացքում կայացած այն դիվանագիտությունը, որը Հայաստանը հաջողությամբ վարում էր Արցախի հարցով, ծնկաչոք էր պահում Ադրբեջանին միջազգային հարթակներում, և թուրքին նայում էին՝ որպես ագրեսորի, իսկ այսօր ունենք ճիշտ հակառակը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:
Վերջին օրերին թուրք բարձրաստիճան պաշտոնյաները կրկին խոսում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: Օրերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայում Ադրբեջանի նախագահի հետ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման պաշտոնական արարողության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել էր, որ այսօր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմաններն ավելի բարենպաստ են, քան երբևէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին:
Քովիդի բուժման կուրսի մեջ մտնում են վիտամիններ, ջերմիջեցնողներ, արյունը ջրիկացնող բավականին թանկարժեք Քսարելտո դեղամիջոցը, խորխաբեր, թեթև հակաբիոտիկներ, իսկ եթե, Աստված մի արասցե, զարգանում է թոքաբորբ և այն էլ՝ բավականին անկանխատեսելի ընթացքով, բուժումը եռապատկվում է։
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ում բժիշկները խորհուրդ էին տվել առնվազն երկու շաբաթ հանգստանալ և խուսափել պաշտոնական այցերից, առողջական լավ վիճակում է գտնվում:
Արմավիրի մարզում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարը։
Քուվեյթի ղեկավարությունը խորհրդակցությունների համար Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին և պահանջում է իրենց երկրում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը:
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը Սիրիայից միգրացիոն հոսքերը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակը անվանել է իր պաշտոնավարման ընթացքում ամենադժվարին ճգնաժամերից:
Ավելի վաղ պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դամասկոսի մերձակայքում լսվել են պայթյունների ձայներ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ նախագահին է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը: Նախագծի հեղինակն առաջարկում է քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություն հայտնելու կամ տրամադրելու համար որպես պատիժ նախատեսել ազատազրկում 5-7 տարի ժամկետով ազատազրկում, իսկ եթե կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրվել են պաշտպանության և անվտանգության բնագավառներում գործող քննիչ հանձնաժողովին՝ առաջարկվում է սահմանել 8-12 տարի ազատազրկում:
Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը Հռոմում սկսել է աշխատանքները:
Իգոր Կիրիլովը ավելի քան 30 տարի էր անցկացրել «Время» ծրագրի եթերում՝ միշտ էլեգանտ, հավաք և զուսպ։
Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շուրջ 50 բնապահպան ակտիվիստ նստացույցի միջոցով փակել է տրանսպորտային երթևեկությունը դեպի «Նուվոլա» կենտրոն, որտեղ բացվելու է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում հոկտեմբերի 29-ին գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր-ազգային, եկեղեցական, հովվական և ներքին կազմակերպական մի շարք հարցեր:
Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել, ով տեղում մահացել է:
Չեխական մամուլը հրապարակել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրամանագիրը, որի համաձայն հոկտեմբերի 28-ի՝ Չեխոսլովակիայի անկախության 103-ամյակի կապակցությամբ պարգեւատրված 29 հայտնի դեմքերի շարքում է նաեւ մեր անվանի հայրենակից, «Մարլենկա» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։
Օպերատիվ տեղեկությունների իրացման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Ոստիկանության Գուգարքի բաժնում 2021թ. մայիսի 22-ին քրեական գործ է հարուցվել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, «ԿամԱԶ»-ը կողաշրջվել և գլորվել է ձորը. վարորդը՝ 1999 թ. ծնված Լև Սակոլնիկը, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ով հոկտեմբերի 30-ին այցելել է Վատիկան:
Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻմ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և մասնակցել համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: