Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Լոռու մարզպետը

Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻմ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանը:

«Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերի սիրելի՛ բնակիչներ,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Վանաձոր խոշորացված համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում հանդես եմ գալու որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, ինչը ինձ համար մեծ պատիվ է:

Մեծ պատիվ է ինձ համար հավակնելու ստանձնել այն համայնքի կառավարման ղեկը, որը ծննդավայր է, հայրենի տուն, օջախ. յուրաքանչյուր հայի համար սրբազան անուններ, որոնք պարտավոր ենք պահել ու պահպանել աչքի լույսի պես»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031