Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2, հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր արդար դատելու ունակությունը 5 բալանոց համակարգով գնահատում է 4 միավոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անդրեասյանը։
«Պետք է բոլորս միավորվենք ու թուրքին այստեղից խռիկ տանք, այլ ճանապարհ չկա։ Եթե միավորվենք, ամեն ինչ էլ կարողանալու ենք անենք, ամեն ինչ։ Հիմա մեզ միայն միավորվել է պետք»։
Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Arca համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հետո, ադրբեջանցի նախարարն իրեն «խոստումնալից տեղեկատվություն» է տվել:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 07։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է չշահագործվող տնակ։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ձերբակալման հիմքերն անօրինական ու կեղծված է անվանել:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից:
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում սանիտարական ավիացիայի ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել:
Վրաստանում ձերբակալել են թբիլիսյան այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Կատարի պատմության ընթացքում առաջին անգամ հոկտեմբերի 2-ին երկրում մեկնարկել են խորհրդարանի գործառույթներ իրականացնող մարմնի՝ Մեջլիս աշ-Շուրայի (Խորհրդատվական խորհուրդ) ընտրությունները:
168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 23-ին Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Այսինքն, թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել:
Ֆիջիի մոտակայքում 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեցմարզական հավաքը և հոկտեմբերի 2-ի երեկոյան կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկականկենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Ադրբեջանն ու Թուրքիան Բաքու հրավիրեցին Իրանի ամենաոխերիմ թշնամուն՝ Իսրայելին, որը Լեռնային Ղարաբաղի և նույնիսկ Հայաստանի հայերին ոչնչացնելու համար Ադրբեջանի զինված ուժերը զինում է մահաբեր և նույնիսկ արգելված զենք-զինամթերքով:
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի կունենա ՏԻՄ ընտրություն, որի անցկացումից մոտ 1 ամիս առաջ տուն է ուղարկվել գործող համայնքապետ Արթուր (Ներսես) Շադունցը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս պատրաստ լինի դրան:
Արցախում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել էին ԱԱԾ-ում քննվող՝ զենքի մատակարարման հետ կապված քրեական գործի շրջանակներում։ Երեկ դատարանը որոշել է Դավիթ Գալստյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Պարզ է, չէ՞, որ պատերազմի մեղքը Փաշինյանը չի կարող ուսուցիչների կամ բժիշկների վրա բարդել: ԶՈւ տարբեր օղակների զինվորականների վրա ավելի քան 1000 քրգործ է հարուցված: 40 զինվորական ԳՇ-ից պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, նրանցից տասին պաշտոնազրկել է, մյուսներին էլ հերթը կհասնի, ու կպարզվի, որ մեղավորները հենց իր հրաժարականը պահանջողներն էին»:
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկավ հոկտեմբերի 1-ը և ապացուցեց ՊՇՌ թեստավորման պարտադրանքի անիմաստ լինելը և համաճարակաբանական հիմնավորումներ չունենալը։
Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը, որը մշակվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից` Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի՝ Արցախի դեմ նախաձեռնած ագրեսիվ պատերազմի սկզբից արդեն անցել է մեկ տարի: Դեռևս բազում հարցեր կան անպատասխան, այդ թվում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայտարարում էինք, թե հաղթում ենք, բայց վերջում անսպասելիորեն պարզվեց, որ խայտառակ պարտություն ենք կրել։ Իսկ ամենակարևոր հարցն այն է, թե վերջապես ի՞նչն էր մեր պարտության պատճառը։ Գնալով ավելի ու ավելի հաճախ է հնչում նաև մեկ այլ հարց, թե ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում որևէ մեղավոր չպատժվեց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովել, այդ նպատակով ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արման Բոշյանին իշխանությունը գործուղել է Սյունիք:
Այս առումով, կարծում եմ, որոշակի ներքին պայմանավորվածություններ կան «Վեոլիա ջրի» հետ: Կարծում եմ՝ կուլիսների հետևում կառավարությունը պայմանավորվածության է եկել «Վեոլիա ջրի» հետ, այսինքն՝ որոշակի ներդրումների դիմաց թույլ տալ ջրի գնի սակագնի բարձրացում իրականացնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Արցախում ընթացող շինարարական աշխատանքներին մասնակցում են թե՛ Հայաստանից ժամանած, թե՛ Արցախի քաղաքացիները։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին զրկել դասավանդելու հնարավորությունից։ Մոտ երկու ամիս առաջ ՊԿԱ-ն նման որոշում էր կայացրել նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի առումով՝ հրաժարվելով նոր աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է կամ նրա հանրահայտ որոշումը, որը պետական տարբեր գերատեսչությունների փնթի աշխատանքի արդյունքում լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է ստեղծել աշխատողների համար։