Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ այդ անակնկալ քայլը ենթադրությունների տեղիք է տվել, թե նա ճանապարհ է բացում իր դստեր համար:
«Այսօր ես հայտարարում եմ քաղաքականությունից հեռանալու մասին»,-ասել է Դուտերտեն:
Ակնկալվել է, որ Դուտերտեն առաջադրվելու է փոխնախագահի պաշտոնում: Նա իրավունք չունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար, քանի որ Սահմանադրությունը սահմանում է նախագահության 6-ամյա ժամկետի սահմանափակում: