Ժամը 10։45-ի դրությամբ ԱրՔա համակարգը վերականգնվել է

Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Arca համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի քարտապաններ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերոհիշյալ խնդիրը կրկնվել է։ Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Մշտադիտարկումը շարունակվում է։

Մենք ներողություն ենք խնդրում հանգստյան օրվա սկզբին պատճառած տհաճ զգացմունքների համար»։

Նշենք, որ երեկվանից բազմաթիվ բանկերի հաճախորդներ չեն կարողանում ֆինանսական գործարքներ իրականացնել՝ ոչ միայն հավելվածների, այլ նաեւ վճարային տերմինալների եւ բանկոմատների միջոցով: Arca համակարգում տեղի էր ունեցել խափանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031