«Եկավ հոկտեմբերի 1-ը և ապացուցեց ՊՇՌ թեստավորման պարտադրանքի անիմաստ լինելը… Ամոթ է»․ Էդուարդ Հովհաննիսյան
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկավ հոկտեմբերի 1-ը և ապացուցեց ՊՇՌ թեստավորման պարտադրանքի անիմաստ լինելը և համաճարակաբանական հիմնավորումներ չունենալը։
Մեկ օրում թեստավորման քանակը գրեթե կրկնապատկվեց, բայց հայտնաբերված դեպքերի թիվը չփոխվեց։ Սա վերջին երեք օրերի թեստավորման և հայտնաբերված դեպքերի թիվը՝
11,385 թեստավորում – 934 դեպք
7,472 թեստավորում – 1022 դեպք
6,402 թեստավորում – 896 դեպք
Եվ մի հարց էլ։
Փաստորեն մենք Հայաստանում ունենք հնարավորություն օրեկան 11․000-12․000 թեստ դնել, բայց դա երբեք չի իրականացվել համաճարակը կառավարելու, դեպքերի կտրուկ աճը կանխելու, կոնտակտավորներին վերահսկելու, վաղ հայտնաբերումը բարելավելու և արդյունքում՝ մահերը կանխելու համար։ Բայց որպես պատժամիջոց, որպես գերշահույթ ստանալու աղբյուր հեշտությամբ կիրառվեց։
Ամոթ է․․․»։