Արցախում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
«Այս որոշմամբ, 2020թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը, ըստ էության, մոտենում է 100 մլրդ դրամին, և սա շատ կարևոր է, և մենք շարունակելու ենք այս գործընթացը մի նկատառմամբ, որ մենք զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունը Արցախում խթանելու նպատակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեզնից պահանջում է սառնասրտություն, ամուր նյարդեր. Փաշինյան:
Թուրքական մեքենաները Վայք-Գորիս ավտոճանապարհին:
«Կառավարությունն ամենևին էլ չի ուզում շրջանցել այն մարտահրավերները, որոնք առկա են, ընդհակառակը՝ մեր տրամադրվածությունն է՝ առերեսվել այդ մարտահրավերներին, զբաղվել այդ մարտահրավերների լուծմամբ՝ որպես նպատակ ունենալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը»,- ասաց նա:
Freedom House-ը փլուզեց «նոր Հայաստան ժողովրդավարության բաստիոնը»:
Պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից. Փաշինյանը՝ 2022թ. պետբյուջեի նախագծի մասին:
Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1022 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 261 697-ի:
Տղերքը մեր Մենչի ու Գրիշի հետ ամեն ինչ անում էին դրա համար։Դու Հայաստանում չէիր ,բայց զանգահարեցիր, ասեցիր,որ տոմս ես առնում ու պետք է «երգես ախպորդ համար»։ Ու եկար հասար։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Այսօր վաղ առավոտից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Հայկոյի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի ստեղծագործությունները՝ երգերն ու մի շարք ֆիլմերի համար գրված երաժշտությունը։
Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը:
ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի ունկնդրումների ժամանակ հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուիչներն ամերիկացի զինվորականներին առաջարկել են ստանձնել Քաբուլի անվտանգության ապահովումը մինչեւ օգոստոսի 31-ին տարհանման գործողության ավարտը:
Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից։
10։00-16։00 Արտաշիսյան փ․ 62 շենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օղակաձև այգու 6 հատված, Խանջյան փ. 6/7 շենք, Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
2021 թվականի օգոստոսին Ստամբուլ մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի համեմատ 35 տոկոսով նվազել է։
Ստամբուլի մշակույթի և տուրիզմի վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին 8 ամիսներին Ստամբուլ է այցելել 4 մլն 854․000 զբոսաշրջիկ։ Իսկ միայն օգոստոսին՝ 1 մլն 2․722 զբոսաշրջիկ։
Թեև 2020 թվականի տվյալների համեմատ այս ցուցանիշը գրեթե 129 տոկոս աճ է նշանակում, այնուամենայնիվ, 2019 թվականի համեմատ դա դեռևս շատ ցածր արդյունք է։ Նշենք, որ 2019 թվականի օգոստոսին Ստամբուլ էր այցելել 1 մլն 540․120 զբոսաշրջիկ։
2021 թվականի գոստոսին Ստամբուլ մեկնած զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվ են կազմել գերմանացիները՝ 117․522, ինչպես նաև՝ Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրաքի, ԱՄՆ-ի, Քուվեյթի ու Նիդերլանդների քաղաքացիները։
Շվեդիայում սեպտեմբերի 29-ից չեղարկում են գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով. մասնավորապես այժմ կարելի է առանց սահմանափակումների այցելել սրճարաններ, ռեստորաններ եւ հանրային միջոցառումներ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
ԿԺԴՀ-ի զինվորականները սեպտեմբերի 28-ին անցկացրել են նոր գերձայնային հրթիռի փորձնական արձակում: Այդ մասին հաղորդել է հյուսիսկորեական պաշտոնական ԿԿՀԳ լրատվական գործակալությունը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա համերգով, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը: Այն տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ. Հ.-ին:
Հնդկահավի փափկամիսը լվանալ, դնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել, աղ ցանել, դնել կրակին և եփել մինչև լրիվ պատրաստ լինելը:
Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։
Վաստակել: Լինել իմաստուն: Լուծել խնդիրները: Ինչ-որ բան հայտնագործել: Օգնել: Առաջարկել այն, ինչը շատերին դուր կգա: Եթե տղամարդը նվնվում է, արդարանում է, որպեսզի տանջվի և վատ ապրի, ապա այդպիսի տղամարդուց բոլորը երես կթեքեն:
Իսպանական Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել է մինչեւ Ատլանտյան օվկիանոս: Այդ մասին El Pais թերթին հայտնել են ականատեսները եւ դա հաստատել է Տասակորտե քաղաքի քաղաքագլուխ Խուան Միգել Ռոդրիգեսը։ Հրատարակության տվյալներով՝ ծովի ջրի հետ լավայի շփվելու հետեւանքով գոյանում են սեւ եւ սպիտակ գույների թունավոր ամպեր:
Այդ պատրաստակամության գինն իշխանությունն է, հանուն որի Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ քաղաքական կոչվող թիմը պատրաստ է գործնականում ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի մասին բոլոր քննարկումներ վարողների՝ ներառյալ Հայաստանի թշնամիների շահերի սպասարկմանը։ Իրերի այսպիսի դրությունը, կամ որ նույնն է՝ գործող այս իշխանությունը ձեռնտու է Հայաստանում ու Հայաստանի շուրջ հետաքրքրություն ունեցող բոլոր խաղացողներին, բացառությամբ Հայաստանի, քանի որ այդ իշխանությունը պատրաստ է բավարարել բոլորի շահերը, բացառությամբ Հայաստանի։