
Յոգուրտով աղցան

Բաղադրիչներ
1. Յոգուրտ – 200-220 գ
2. Հնդկահավի փափկամիս – 160 գ
3. Տանձ – 1 հատ
4. Ծիրանի չիր – 70 գ
5. Ձու – 4 հատ
6. Ընկույզ – 50 գ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հնդկահավի փափկամիսը լվանալ, դնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել, աղ ցանել, դնել կրակին և եփել մինչև լրիվ պատրաստ լինելը:
2. Եփվելուց հետո հանել ջրից, չորացնել, թողնել, որ սառչի:
3. Ձվերը պինդ եփել, սառեցնել ջրի մեջ, մաքրել:
4. Տանձը լվանալ, կորիզները հեռացնել, խորանարդաձև կտրատել:
5. Ծիրանի չիրը շերտատել: Ձուն խորանարդաձև կտրատել: Կտրատել նաև ընկույզը:
6. Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել յոգուրտը, աղ և պղպեղ ցանել, նորից խառնել: Մատուցելիս զարդարել ծիրանի չրով և անանուխով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը