Բաժիններ՝

Աշխարհի առաջնությամբ սկսում ենք նախապատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին. Կարեն Աղամալյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Այս օրերին հավաքական թիմն Ծաղկաձորի մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցկացնում գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:

«Պետք է լուրջ նախապատրաստվենք աշխարհի այս առաջնությանը: Ժամանակակից բռնցքամարտը կոշտ պայքար է պարտադրում: Հավաքականի թիմի կորիզը նույնը կմնա, չունենք նոր անունները, որոնք նորություն կլինեն: Այս աշխարհի առաջնությամբ սկսում ենք նախապատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Հավաքական թիմը ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը կեզրափակի հոկտեմբերի 2-ին, երեք օր հանգստից հետո` հոկտեմբերի 6-ից նոր հավաք կունենա Օլիմպավանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս