Բաժիններ՝

7 դաժան փաստ շրջապատող աշխարհի մասին, որոնք պետք է ընդունել, կամ կյանքը կստիպի

Աշխարհը իդեալական չէ: Երբեմն դաժան է: Բայց երբ մենք այն ընդունում ենք այնպիսին, ինչպիսին այն կա, ապրելը շատ ավելի հեշտ է դառնում:

1. Արդարություն գոյություն չունի

Մենք ծնվել ենք տարբեր ընտանիքներում, տարբեր մարմիններով և բնավորություններով: Ինչ-որ մեկի ծնողները չեն աշխատում, մյուսի ծնողները հարուստ մարդիկ են: Ինչ-որ մեկը գեր է, մյուսը՝ ցածրահասակ, մեկը չի կարողացել բուհ ընդունվել: Բայց գիտե՞ք ինչ, բոլորը թքած ունեն. կյանքն անարդար է, բոլորը տարբեր մեկնարկային պայմաններ ունեն: Կամ մենք դա ընդունում ենք, կամ՝ տանջվում:

2. Սխալներ կատարելը հաճելի չէ, բայց անհրաժեշտ է

Շատ մարդիկ վախենում են կյանքում ինչ-որ բան փոխել, որովհետև վախենում են սխալներից և ցավից: Ցավոք սրտի, սխալներն անխուսափելի են, իսկ ցավը մեր ուղեկիցն է ամբողջ կյանքում: Միայն փորձելով և սխալվելով՝ մենք կկարողանանք ինչ-որ բան սովորել և զարգանալ:

3. Խղճահարությունը սեփական անձի նկատմամբ չի օգնում

Գումարը վերջացել է, բայց պետք է գնալ բժշկի մոտ: Դուք ցածրահասակ եք, և ոչ ոք Ձեզ չի սիրում: Ինքներդ Ձեզ գրկելը և լաց լինելը չի օգնի, որովհետև մայրիկը և հայրիկը չեն գա և չեն լուծի Ձեր խնդիրները: Ոչ ոք չի լուծի այն, Ձեզնից բացի:

4. Գումար վաստակելն աշխատանք է

Եվս մեկ դասական օրինակ. վարկերի ծանրության տակ տառապող մարդ: Հետո նրա տեղը վարկերը մարում են հարազատները, իսկ նա շարունակում է վերցնել նոր վարկեր, որովհետև չի ուզում աշխատել: Չի ուզում խոստովանել, որ չի կարող աշխատել: Այդպես չի լինի: Պետք է աշխատեք, այլ տարբերակ չկա:

5. Ընկերներին պետք է վաստակել

Ո՞վ չի երազում լավ ընկերներ ունենալ, որոնք պատրաստ են միշտ օգնել: Բայց Դուք չեք կարողանա ունենալ ընկերներ, եթե էգոցենտրիկ եք և չար մարդ:

6. Կանայք սիրում են նրանց, ովքեր կարող են

Վաստակել: Լինել իմաստուն: Լուծել խնդիրները: Ինչ-որ բան հայտնագործել: Օգնել: Առաջարկել այն, ինչը շատերին դուր կգա:
Եթե տղամարդը նվնվում է, արդարանում է, որպեսզի տանջվի և վատ ապրի, ապա այդպիսի տղամարդուց բոլորը երես կթեքեն:

7. Կյանքը լի է ցավերով, իսկ երջանկությունը պետք է վաստակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը
Աղբյուրը՝ Cluber

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս